Ծառուկյանը փաստացի միակ մարդն է, ով պատերազմից հետո մեր երկրի կյանքում նախաձեռնություններ է իրականացնում

Այսօր ուշագրավ մի հարցազրույց դիտեցի, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտնում էր, որ իր ընտաիքի նախաձեռնությամբ մրցույթ է հայտարարվել՝ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Նախատեսվում է արձանը կառուցել որևէ գեղատեսիլ բարձունքում: Սկզբից էլ ասեմ, որ շատ պատեհ և շատ Աստվածահաճո նախաձեռնություն է, որն, ի դեպ, մեծ զբոսաշրջային ներուժ է պարունակում նաև պետության համար: Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը իր ողջ տուրիզմը կառուցել է քրիատոնեական առաջին երկիր լինելու հենքի վրա, և այս նախաձեռնությունը այդ առումով միայն նորանոր զբոսաշրջիկներ է բերելու Հայաստան, վառ օրինակ՝ Ռիո դե Ժանեյրոն կամ այլ տուրիստական երկրներ:


Բայց խոսքս սրա մասին չէ, պատերազմից հետո երկիրը շատ հոգեմաշ ժամանակներ է ապրում, պատերազմից առաջ էլ հասարակությանը մյի քանի տարի այնպես էին պառակտել, որ մինչև հիմա ուշքի չի գալիս: Ուստի հավատը կրկին մնում է այն հենարանը, որը դարեր շարունակ է միավորել է մեր ազգին ու ազգային իմունիտետ է ձևավորել՝ դժվարություններ ու ձուլման սպառնալիքը հաղթահարելու համար: Հիմա էլ իսկական ժամանակն է, որ ազգը միավորվի, և ավելի լավ հենք, քան հավատն է, հազարամյակների պատմություն ունեցող մեր հավատը, դժվար է գտնել:
Սակայն համացանցային, թույլ տվեք ասել, ցինիկ և կիսագրագետ մի ստվար ամբոխ, որը պատրաստ է խշժռել ամեն լուսավոր գաղափար, կրկին սկսեց հին երգը՝ թող բանակին տար, թող գործարան կառուցեր, թող այս, թող այն… Հատկանշական է, որ այդ ասողները իրենք հիմնականում ոչինչ չեն արել Հայաստանի համար, գուցե Հայաստանում էլ չեն ապրում շատ վաղուց…
Հիմա այս թող ասողներին պատասխանեմ, որ նախ՝ Ծառուկյանը պատերազմի ժամանակ 3 մլն. դոլար անմիջապես փոխանցեց բանակին՝ նոր սպառազինություններ ձեռք բերելու համար: Պարբերաբար խոշոր գումարներ է փոխանցել Զինվորների ապահովագրության հիմնադրամին և այլն, և այլն, երկար կարելի է թվարկել:
Երկրորդ՝ Գագիկ Ծառուկյանը որպես հավատի նվիրյալ, կառուցել է 7 եկեղեցի և վերանորոգել բազմաթիվ մատուռներ: Այսինքն՝ Ծառուկյան անձը հայտնի է իր նվիրումով քրիստոնեական կոթողների կառուցմանը և պահպանմանը: Իսկ ահա արձանի կառուցման նախաձեռնությունը Ծառուկյան ընտանիքինն է, նրանց անձնական միջոցներով, որը կարող է և վստահաբար կծառայի հարության համախմբմանը:

Համացանցային ակԾիվիստները ավելի լավ է խոսեն այն մասին, թե պատերազմի ավարտից հետո այս երկրում բացի Ծառուկայնից, ուրիշ էլ ո՞վ է որևէ նշանակալի գործ կատարել՝ թող լինի նվիրատվություն բանակին, թող լինի որևէ մշակութային նախաձեռնություն, ցանկացած մի բան, ցանկացած ոլորտում… Չկա, ուղղակի չկա…
Եվ այս պարագայում առնվազն արդար չէ, իսկ առավելագույնը՝ անգրագիտություն է քարեր նետել մի մարդու ուղղությամբ, ով միակն է, փաստացի միակը, որ ներդրում է կատարում մեր երկրի կյանքում:
Գրում է Մարկոս Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*


Яндекс.Метрика